Վոլոդյա Ավետիսյանին տեղափոխել են ՌՈ. այնտեղ դեռ չեն մեկնաբանում այս լուրը

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանին, ըստ ընկերների ունեցած տեղեկության, երեկ՝ սեպտեմբերի 19-ին, հրավիրել են ռազմական ոստիկանություն։ Ռազմինֆոն փորձեց կապվել Ավետիսյանի հետ, բայց նրա հեռախոսահամարն անհասանելի է։

Ռազմինֆոյի հետ զրույցում Ազատամարտիկների խորհրդի անդամ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ երեկ Ավետիսյանի հետ հանդիպել են, մտածել, թե ինչ են անելու Անկախության օրը։

«Ընդամենը 2 ժամ առաջ իմացանք, որ նրան տարել են ռազմական ոստիկանություն։ Թե ինչի համար են տարել և ով է տանողը եղել, մեզ դեռևս հայտնի չէ»,- նշեց ազատամարտիկը։

Ռազմինֆոն կապվեց Ռազմական ոստիկանության հերթապահ բաժնի հետ, որտեղից էլ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ ոչինչ չգիտեն։

Հարցին, թե երբ որևէ բան կպարզվի, ռազմական ոստիկանության աշխատակիցը նշեց, որ միգուցե վաղը կամ հաջորդ օրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *