Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ավտոբուսը ենթարկվել է վթարի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում գրանցված ՃՏՊ-ի հետևանքով Պութա գյուղի մոտ ՊՆ-ին պատկանող «ԿԱՎԶ 685» ավտոբուսը բախվել է «Իժ» մակնիշի մոտոցիկլին։
Մոտոցիկլի վարորդ, 1982-ին ծնված Վադիմը գանգուղեղային վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Մանրամասները դեռևս պարզ չեն։ Հաղորդվում է, որ ավտոբուսի ուղևոր զինծառայողները չեն վնասվել։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։