Դիվանագիտական դպրոցի ուսանողներն այցելեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Սեպտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ:

Այցը կրում էր ճանաչողական-ուսումնական բնույթ, որի շրջանակներում ուսանողների առջեւ դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները:

499.Visit of the students of Dip.school to NATO HQ  19.09.2013

Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Վերջինս ողջունելով ուսանողներին` կարևորեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների առաջին արտագնա ուսումնական այցը արտերկիր` հույս հայտնելով, որ դա լավ ավանդույթի սկիզբ կդառնա:

ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկա իրավիճակը, իրականացվող միջոցառումները եւ համագործակցության ոլորտները, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը: Այնուհետեւ դեսպանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *