Իսպանիայի ռազմաօդային ուժերի ինստրուկտոր-օդաչու Խեսուս Անտոնիո Կաբալերիոն դարձել է աշխարհի միակ օդաչուն, որ 4000 թռիչք է կատարել F-5 տիպի ինքնաթիռներով։
Այդ ցուցանիշին նա հասել է հուլիսի 11-ին։ Իսկ ահա առաջին թռիչքն իրականացրել է 1987 թվականին, երբ դեռ դպրոցում կուրսանտ էր։
Օդաչուն իր թռիչքները ռազմաօդային տարբեր զորամասերում է իրականացրել, և միայն 1993 թվականին նորից դպրոց է վերադարձել, այս անգամ որպես ինստրուկտոր։
Կաբալերիոն թռիչք է կատարել է F-5-ի արդիականացված F-5A, RF, B և M տարբերակներով։
F-5-ը ամերիկյան կործանիչ է։ Առաջին թռիչքը կատարել է 1959 թվականին։