Հնդկաստանի բանակը կարող է ստանալ ևս 236 միավոր Տ-90 տանկ

Հնդկաստանի ՊՆ պաշտպանական գնումների խորհուրդը կպատվիրի 236 միավոր Տ-90Ս տանկերի արտադրությունը Հնդկաստանում: «Ջեյնս» ռազմական հանդեսի հաղորդմամբ՝  սա նախատեսված է ՊՆ հաստատած նախագծով, որի համար տրամադրվելու է շուրջ 2,3 մլրդ դոլար:

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Նախագծի համաձայն՝ բացի տանկերի արտադրությունը նախատեսված է գնել 6 միավոր Lockheed Martin C-130J-30 Hercules բեռնատար ինքնաթիռ ու 4400 միավոր7,62 մմ թեթև գնդացիրներ:

Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև 2001-ին կնքված պայմանագրով հնդկական բանակը գնեց 310 օրինակ Տ-90Ս տանկերի առաջին խմբաքանակը, որոնց մի մասը մատակարարվեց պատրաստի վիճակում, իսկ մյուս մասը պիտի ռուս մասնագետների օգնությամբ հավաքվեր հենց Հնդկաստանում: Հետագայում նոր պայմանագրով Հնդկաստանը ձեռք բերեց Տ-90Ս տանկերի արտադրման արտոնագիր, հնդկական տանկերը ստացան «Բհիշմա» անվանումը:

Ներկայումս Հնդկաստանի սպառազինության մեջ կա շուրջ 780 Տ-90, իսկ մինչև 2020 թվականը Հնդկաստանը նախատեսում է արտոնագրով արտադրել Տ-90 տանկի ևս 1000 օրինակ:

Տ-90 տանկերը ռուսական սպառազինության են ընդունվել 1992-ին: Տանկերը սպառազինված են 125 մմ թնդանոթով, 12,7 մմ զենիթային գնդացրով ու թնդանոթին կցված 7,62 մմ գնդացրով:

Բացի Ռուսաստանից ու Հնդկաստանից, Տ-90 տանկերը մտնում են նաև Ալժիրի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ադրբեջանի բանակների սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *