Ռազմաշաբաթ.Ադրբեջան. սեպտեմբերի 8-14

2 կորուստ՝ մեկ շաբաթում: Փոխում են Արցախյան պատերազմի վետերանների ու կորուստների ցուցակը: ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը: Զինծառայողը մահվանից առաջ դժգոհել է պետությունից: Գանձակի զորամասից զինվորներ են փախել: Վարակված անասունի միսը՝ զորամասերում: Իլհամ Ալիևը ստորագրել է աշնանային զորակոչի հրամանագիր:

Ասքերլի Անար Դաղըսթան օղլու

Ասքերլի Անար Դաղըսթան օղլու

1. Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունըը հաստատել է, որ զինծառայող Բեբիշով Նամիգ Ալիբաբա օղլունծանր հրազենային վնասվածք է ստացել՝ ինքնաձիգի փողում փամփուշտի ճեղքվելու պատճառով։ Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է առաջնագծում՝ Շահումյանի շրջանում, վիրավորված 19-ամյա զինծառայող Ամիլ Ռասիմ օղլու Իբրահիմովիմասին տեղեկությունը: ՀՀ ՊՆ-ն հերքում է, որ նա վիրավորվել է իբր «հայկական կողմից արձակված գնդակից»:

Սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կայքերը տարածել էին՝ իբր հայ զինծառայողները հրդեհում են սահմանագծի հատվածը, ապա կրակ բացում իրենցԱլիբեյլի գյուղի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչներից մեկը: ՀՀ ՊՆ-ն փաստում է՝ հայկական կողմը չի խախտում հրադադադրի ռեժիմն ու չի կրակում խաղաղ բնակչության վրա:

Սեպտեմբերի 13-ին Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկում 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։ Զինծառայողը մահվանից ժամեր առաջ Ֆեյսբուք սոցցանցում դժգոհել է պետությունից:

Հետևելով «Դոկտրինա»-ի տվյալներին՝ նշենք, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 68 զոհ:

2. Մոտ ժամանակներս Ադրբեջանի մարդկային կորուստներն Արցախյան պատերազմում կվերանայվեն։ Նոր ցուցակում ներառելու են նաև հրադադարի պայմանագրի կնքումից հետո սահմանին «զոհված» զինծառայողներին։ ԱՊԱ լրատվական գործակալության տվյալներով՝ նոր ցուցակը կփաստի՝ Ադրբեջանն ավելի քիչ կորուստ է կրել պատերազմում, քան մինչ այդ հրապարակվում էր։

3. Սեպտեմբերի 8-ին Գանձակում գրեթե արտակարգ դրություն էր: Երկու զինված զինծառայող կամավոր լքել են քաղաքում տեղակայված զորամասը՝ իրենց հետ վերցնելով իրենց ամրակցված ինքնաձիգերը։

4. Սեպտեմբրի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

5. Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Ասլան Ասլանովը, խոսելով երկրում տարածված բունյավիրուսի մասին, վկայել է, որ վարակված անասունների միսը կիրառում են նաև երկրի զինված ուժերի զորամասերում:

6. ՌԴ-ի ու Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչները սեպտեմբերի 10-ին Աստանայում ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում փոխհամաձայնության արձանագրություն են ստորագրել։

7. Սեպտեմբերի 10-ին Բաքվի Ղարադաղի շրջանում ներկայումս կիրառության ոչ պիտանի, ՈւՏՄ-57 հակատանկային ական են հայտնաբերել։

8. Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էաշնանային զորակոչի հրամանագիրը։

9. Տաջիկստանի ԶՈւ պատվիրակությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-19-ըկայցելի Բաքու՝ ծանոթանալու համար Ադրբեջանում ռազմական կրթության համակարգին, ինչպես նաև Ադրբեջանում տաջիկ կուրսանտների ուսուցման ու բնակության պայմաններին։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *