Իրանը նոր զրահատեխնիկա է փորձարկել

Իրանի իսլամական հեղափոխության գվարդիայի կորպուսը(ԻԻՀԳԿ) հաջողությամբ փորձարկել է Sheni-dar և Sarir մարտական զրահապատ մեքենանները: ԻԻՀԳԿ հրամանատար Աբդոլլա Արակին հայտարարել է, որ մեքենան իրանցի գիտնականների արտադրանքն է, իսկ փորձարկումներն ավարտվել  են հաջողությամբ:

Արակին նոր մեքենաների տեխնիկական հնարավորությունները չի նշել: Հայտնի է, որ Sheni-dar-ը թրթուռավոր մեքենա է, իսկ Sarir-ը տեղաշարժվում է անիվներով: Sheni-dar-ի վրա տեղադրված է երկու շրջադիտակ՝ ցերակային դիտարկման համար: Sarir-ի վրա տեղադրված են 14.5 և 7.62 տրամաչափի կրակահերթային ինքնաձիգեր: Զրահամեքենաների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *