Իսրայելն Իրանի դեմ պատժամիջոցները բավարար չի համարում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիաուն այսօր հայտարարել է, որ արևմուտքի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները բավարար չեն այդ պետության միջուկային ծրագրերի զարգացումը կանխելու համար:

Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունն առավել ուժեղ ճնշում պետք է կիրառի Իրանի Կենտրոնական բանկի և նավթային հատվածի վրա:

«Քանի դեռ պատժամիջոցներն արդյունավետ չեն՝ Իրանի միջուկային ծրագիրը կզարգանա»,- ասել է Նեթանիաուն:

Նա նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում ծայրահեղ անկայուն է և հավելել է, որ նման պայմաններում Իսրայելը պարտավոր է ամբողջ ուժով ամրացնել իր պաշտպանությունը: Վարչապետի խոսքերով՝ հարձակումը կարող է լինել ցամաքային և օդային:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *