Այսօր` օգոստոսի 26-ին, հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի ևս մեկ զինծառայողի մահվան մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ 1993-ին ծնված Թուրալ Գազիևը տնտեսվարական աշխատանքներ անելիս էլեկտրականության հետ անզգույշ աշխատելու պատճառով էլեկտրահարվել է՝ տեղում մահանալով։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում ո´չ միջադեպի հստակ օրը, ո´չ այն զորամասը, որտեղ գրանցվել էր միջադեպը։ Հիշատակվում է միայն՝ «զորամասը մոտ էր առաջնագծին»։
Հավելենք նաև, որ Թուրալ Գազիևը զորակոչվել էր 2013-ի ապրիլին Խաթայի շրջանից։ Լրացել էր նրա ծառայության 4 ամիսը։