Օգոստոսի 19-ին հայ-ռուսական համատեղ զորավարժություն է մեկնարկել

Օգոստոսի 19-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում՝ Ալագյազի լեռնային զորավարժարանում, հայ-ռուսական համատեղ զորավարժություն է ընթանում։

Մարտական հրաձգությամբ ուղեկցվող զորավարժությանը մասնակցում են ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտոհրաձգային ուժեղացված գումարտակի և Հայաստանի խաղաղապահ ուժերի հրաձգային գումարտակի զինծառայողները։
Համաձայն ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տվյալների՝ իրականացվելու են մարտական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի համախմբված գործողությունները և տարբեր ջոկատների միջև փոխհամաձայնեցված համալիր գործողությունների մշակումը մարտի ընթացքում։

Մարտական գործողությունների խաղարկման ժամանակ զինծառայողները հակահարձակում կիրականացնեն, կոչնչացնեն պայմանական հակառակորդին, այդ թվում դիվերսիոն-հետախուզական խմբին։

Հավելենք, որ զորավարժության ընթացքում կիրառվելու են Մի-8 ուղղաթիռներ, Տ-72Բ տանկեր, 152 մմ տրամաչափի «Գիացինտ» հրանոթներ, 122 մմ տրամաչափի «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, հակատանկային հրթիռային «Կոնկուրս» համակարգեր, 82 մմ տրամաչափի ականանետեր և այլն։

One response to “Օգոստոսի 19-ին հայ-ռուսական համատեղ զորավարժություն է մեկնարկել

  1. Pingback: Հայաստանում անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *