Ռազմինֆոն ներկա էր Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի պարաշյուտիստների ուսումնական թռիչքներից մեկին։
Օգոստոսի 15-ին ուսումնավարժական թռիչքին մասնակցում էին ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներն ու ֆեդերացիայի անդամները։
ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանը մեզ հնարավորություն տվեց տեսնել, թե ինչպես են կազմակերպվում թռիչքները, մանրամասն բացատրեց կանոններն ու գործի նրբությունը։
Թե ինչպիսի զգացողություններով է Ռազմինֆոն վերադարձել Արզնի օդանավակայանից, որտեղ էլ իրականացվում էին թռիչքները, ցույց կտա ֆոտոռեպորտաժը։
Մնացած մանրամասների, օրվա կարևոր իրադարձությունների ու պարաշյուտային սպորտի ռազմավարական նշանակության մասին կարդացեք վաղը։