ԱՄՆ և ՌԴ միջև սպառազինության կրճատման շուրջ բանակցությունները հետաձգվում են

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական և տեխնիկական զինամթերքի կրճատման մասին բանակցությունները հետաձգվում են առավել հարմար պահի համար: Հայտարարել է Զինման վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Էլլեն Տոշերը: Նա նաև հավելել է, որ կողմերը դեկտեմբերին պայմանավորվել ել են անցկացնել ամենամսյա խորհրդակցություններ՝ 13 թեմաների շուրջ, այդ թվում Եվրոպայի ԶՈՒ-ի, ծովահենության դեմ պայքարի, կիբերանվտանգության և հակահրթիռային պաշտպանության հարցերով:

Տոշերը նշել է, որ դեռ պետք է հստակեցնել, թե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ինչ են հասկանում «ռազմավարական անվտանգություն» ասելով և դրա պահպանման համար ինչ միջոցներ են ձեռնարկվելու:

«Մենք 2012թ. անիմաստ չենք կորցնելու և ՌԴ, գուցե նաև ԱՄՆ ընտրություններից հետո մենք կվերսկսենք բանակցությունները»,- հայտարարել է Էլլեն Տոշերը:

ԱՄՆ-ն և ՌԴ-ն պատրաստվում են 7 տարվա ընթացքում ընդհանուր սպառազինությունը կրճատել 1/3-ով, սակայն դրա շուրջ բանակցությունները դեռևս սառեցված են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *