Համաձայն «Ինտերֆաքս-ԱՎՆ» գործակալության՝ Ռուսաստանի Ինդոնեզիայի հետ կնքած վեց «Սու-30ՄԿ2» կործանիչների առաքման պայմանագիրը գնահատվում է 470 մլն դոլար:
Ինչպես նախկինում հայտնում էին, վեց «Սու-30ՄԿ2» կործանիչներն Ինդոնեզիային վաճառելու պայմանագիրը կնքվել է 2011 թվականի դեկտեմբերի վերջին օրերին, որը կարժենա մոտավորապես 500 մլն դոլար:
Հիշեցնենք, որ 2003 թվականի ապրիլին պայմանագիր էր ստորագրվել Ինդոնեզիային երկու «Սու-30ՄԿ2» կործանիչի, ինչպես նաև «Մի-35» հարվածային երկու ուղղաթիռի վաճառքի մասին, որոնց ընդհանուր գումարը 192,9 մլն դոլար էր կազմել: Այդ գումարից 108 մլն դոլարը վճարվել է երկկողմանի գնումների ժամանակ (արմավենու յուղ):
Այդ պայմանագրի համաձայն ավիատեխնիկայի առաքումն ավարտվել է 2003 թվականի սեպտեմբերին:
«ՄԱԿՍ-2007» ավիասալոնի աշխատանքի ընթացքում արձանագրություն է ստորագրվել ՝ համաձայն որի ուժի մեջ է մտել Ինդոնեզիային երեք «Սու-27ՄԿ» և «Սու-30ՄԿ2» կործանիչների առաքման պայմանագիրը: Այն Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև կնքված ամենամեծ պայմանագիրն է եղել, որն արժեցել է մոտավորապես 336 մլն դոլար:
Ըստ այդ պայամանագրի՝ «Սու-30ՄԿ2» երեք կործանիչն առաքվել է Ինդոնեզիայի ՌՕՈւ 2008-2009 թվականներին, իսկ «Սու-27ԿՄ» երեք կործանիչը՝ 2010 թվականի սեպտեմբերին:
Ներկա պահին Ինդոնեզիայի ՌՕՈւ-ում կա «Սուխոյ» ընկերության տասը կործանիչ՝ հինգ «Սու-27ԿՄ» և հինգ «Սու-30ՄԿ2», որոնք մտել են Սուլավեսի կղզում տեղակայված «Հասանուդդին սուլթան» ավիաբազայի տասնմեկերորդ էսկադրիլիայի կազմի մեջ:
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող