Ադրբեջանում զինծառայող է մահացել

Ադրբեջանի զինված ուժերի շարքային Էլշադ Շահլա օղլու Իսմայլովը մահացել է հրազենից արձակված կրակից։ Դեպքը գրանցվել է Թովուզի զորամասերից մեկում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զինծառայողն ինքն իրեն է մահացու վիրավորում հասցրել իրեն ամրակցված զենքից։

Ադրբեջան

19-ամյա Իսմայլովն ադրբեջանական բանակ էր զորակոչվել Գերանբոյի շրջանից։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *