Թուրքիան 138 զինծառայող է կորցրել ականների պայթյունից և շարասյունների վրա հարձակումներից

Թուրքիայի պաշտպանության նախարար Իմսեթ Յըլմազը տվյալներ է հաղորդել վերջին 10 տարիներին ռազմական շարասյունների վրա հարձակման և ականների պայթյունների պատճառով երկրի զինված ուժերի կորուստների վերաբերյալ։

Ըստ թուրք նախարարի՝ 2002 թվականի հունվարից 1-ից 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում զինվորական շարասյունների վրա հարձակման և ականների պայթյունների հետևանքով թուրքական բանակի 138 զինծառայող է մահացել, 501-ը՝ տարբեր աստիճանի վնասվածք ստացել։

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Իսմեթ Յըլմազն այս տվյալները հրապարակել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների հարցմանն ի պատասխան։

Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերը մարտեր է մղել հիմնականում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ։ Եվ շարասյունների վրա հարձակումների և ականապատման հիմնական հեղինակները հենց PKK-ականներն են։

Հավելենք նաև, որ մայիսի 8-ին երկար բանակցություններից հետո Թուրքիայի և PKK-ի միջև հրադադար էր հաստատվել, և քրդական կազմակերպության անդամները սկսել են լքել այդ երկրի տարածքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *