Թուրքիայի ԶՈւ-ից հեռացրել են բռնաբարության համար կասկածվող 8 ավագ սերժանտի

Թուրքիայի զինված ուժերը չեղյալ է հայտարարել պայմանագրերն 8 ավագ սերժանտների հետ, ովքեր ներգրավված են 16-ամյա աղջկա բռնաբարության դեպքի հետ կապված քրեական գործին։

Թուրք խաղաղապահ

Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Բռնաբարության դեպքը եղել է Բյուրակն (Բինգյոլ) նահանգում։ 16-ամյա աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություններ իրականացնելու գործով անցնում է Ժանդարմերիայի միանգամից ութ զինծառայող, բոլորն էլ՝ ավագ սերժանտ զինվորական կոչումով։

Նշենք, որ բռնաբարության դեպքը եղել էր դեռ հունիսի սկզբին։ Այս ընթացքում հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում ավագ սերժանտներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Սպասվում է, որ առաջիկայում զինծառայողների նկատմամբ մեղադրանքներ կներկայացվեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *