Իսրայելը պատվիրեց չորրորդ C-130J-30 ինքնաթիռը

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտը հուլիսի 25-ին հաստատել է Իսրայելին հերթական  C-130J-30 Hercules («Հերկուլես») ինքնաթիռը վաճառելու պայմանագիրը։

Ինքնաթիռն իսրայելական կողմին է վաճառելու ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ Սա կլինի թվով չորրորդ C-130J-30-ը, որը կփոխանցվի Իսրայելին։

C-130J-30 Hercules

C-130J-30 Hercules

Իսրայելը 2008 թվականին ԱՄՆ-ին հայտնել էր 9 միավոր C-130J-30 ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ 2010 թվականին հունիսին Lockheed Martin-ն իսրայելցիներից ստացել է ինքնաթիռի առաջին օրինակի պատվերը, իսկ 2011 և 2012 թվականներին՝ երկրորդ ու երրորդ պատվերը։

Սպասվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կազմի մեջ առաջին C-130J-30 ինքնաթիռը կմտնի 2014 թվականի գարնանը՝ կապված արդիականացման և իսրայելական բանակի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի հետ։

Նշենք, որ C-130J-30-ը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի արդիականացված և փոփոխված տարբերակն է։ Իսրայելի զինված ուժերում ինքնաթիռը ստացել է «Սամսոն» անվանումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *