Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը ստացել է առաջին ռազմական նշանակության ATR 72-600 ինքնաթիռը։ Ինքնաթիռը թուրքական կողմին է հանձնել իտալական Alenia Aermacchi ընկերությունը, որն էլ զբաղբում է դրանց արտադրությամբ։
«Ջեյնսի» տեղեկություններով՝ Թուրքիայի զինված ուժերը պատվիրել է 8 միավոր ATR 72-600։ Սպասվում է, որ երկրորդ ինքնաթիռը Թուրքիան կստանա օգոստոս ամսին։ Թուրքական նավատորմի կազմում ինքնաթիռները պարեկային և հակասուզանավային ծառայություն կիրականացնեն։
Նշենք, որ ATR 72-600 ինքնաթիռները ներկայացվել են 2007 թվականին, իսկ անցել սպառազինության 2010 թվականին։