Իրաքում մահապարտը 22 զինծառայողի է սպանել

Իրաքում հուլիսի 22-ին մահապարտը հարձակում է գործել իրաքյան զինվորականների շարասյան վրա։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս »գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել են 22 զինվոր և 3 խաղաղ բնակիչ։ Պատահարը եղել է Բաղդադից 390 կմ հեռավորության վրա գտնվող Մոսուլ քաղաքում։

Iraq -terakt

Ըստ ոստիկանության աշխատակցի՝ մահապարտը,  պայթուցիկով զինված, մեքենայով հետևել է զինվորներին։ Նա պայթեցրել է իրեն, երբ զինվորական շարասյունը ճանապարհի մեջտեղում է եղել։

Այդ նույն ժամանակ Մոսուլի հյուսիսում ևս մեկ ակաբեկչություն է տեղի ունեցել, այս անգամ զոհերը 4 ոստիկաններ են։

Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածը։ Սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ այս հարձակման հետևում կանգնած են «Ալ Ղաիդա»-ի զինյալները, որոնք վերջերս ավելի ակտիվ են դարձել Մոսուլում և Նայնավա շրջանում։

Նայնավայի բնակչության մեծամասնությունը սունի է, որոնց ակտիվորեն հավաքագրում են ահաբեկչական խմբավորումները շիա իշխանությունների դեմ պայքարի համար։

Միջազգային դիտորդները Իրաքում արձանագրում են բռնության նոր ալիք։

Մասնավորապես, հուլիսի 20-ին Բաղդադում գործի է դրվել 13 պայթուցիկ սարք, ինչի հետևանքով մահացել է 65, վիրավորվել ավելի քան 190 մարդ։

Iraq Body Count-ի տվյալներով՝ Իրաքում հուլիս ամսվա ընթացքում ահաբեկչության զոհ դարձածների թիվը գնահատում է շուրջ 600։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *