47 վիրավոր զորավարժանքի ընթացքում

Ինչպես հաղորդում է գերմանական անգլիալեզու «The Local» լրատվամիջոցը, հոկտեմբերի 7-ին 47 ամերիկացի դեսանտայիններ զորավարժության ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Զորավարժությունն ընթանում է Գերմանիայի Հոհենֆելս զորավարժարանում` Ռեգենսբուրգ քաղաքի մոտակայքում։ Միջադեպի օրը վարժանքներ էին անց կացնում մոտ 1000 ամերիկյան դեսանտայիններ, ինչպես նաև լեհական զորամիավորումներ։

Ինչպես «The Local»-ի թղթակցին տեղեկացրել է բազմազգ միացյալ ուսումնական հրամանատարության մամլո խոսնակ Դենվեր Մակլը, 16 տուժածներ դեռևս գտնվում են հիվանդանոցում, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Նա նաև տեղեկացրել է, որ զորավարժությունը նպատակ ունի աֆղանականին մոտ պայմաններում պարաշյուտներով ցատկեր իրականացնել։ Միաժամանակ, խոսնակը հաղորդել է, որ միջադեպի կապակցությամբ լուրջ հետաքննություն անց կացնելու հավանականությունը փոքր է. «Դեսանտային գործողությունները միշտ էլ վտանգավոր են», ասել է նա, հավելելով, որ զորավարժությունների ժամանակ մասնակիցների մինչև 3 տոկոսի լուրջ վնասվածքներ ստանալ նորմալ է։

Հաղորդվում է նաև, որ զորամիավորումը, որի զինծառայողները վնասվածքներ են ստացել, չի դադարեցնելու իր մասնակցությունը զորավարժություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *