Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Ալ լճերում

Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *