Ուկրաինայում նորոգել և բանակին են հանձնել Սու-24 ռմբակոծիչներ

Ուկրաինական Նիկոլաևսկի «ՆԱՊՌ» ավիանորոգման գործարանը նորոգել է Ուկրաինայի բանակի հաշվեկշռում առկա Սու-24 ռմբակոծիչներ և հանձնել բանակին։

Այս մասին հայտնում է «ՈւկրՕբորոնՊրոմ» կոնցեռնի մամլո ծառայությունը։ Ամբողջապես փոխարինվել են ինքնաթիռների վնասված մասերը։ փորձնական թռիչքներ անցնելուց հետո Սու-24-ները մատակարարվել են բանակին։

Սու-24 ռմբակոծիչը նախատեսված է վերգետնյա ու վերջրյա թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու ու ռմբակոծության համար, այդ թվում՝ ցածր բարձրության վրա թռիչքներ կատարելիս։ Առաջին թռիչքը կատարել է 1970-ի հունվարին, շահագործման մեջ մտել է 1975-ից։ Որոշ երկրներ արդեն չեն շահագործում այս ինքնաթիռները։ Հայտնի է, որ այժմ Ուկրաինայի սպառազինության մեջ առկա է 14 միավոր Սու-24։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *