Նախիջևանում սկսել է գործել արբանյակների կառավարման կենտրոն

Այսօր՝ հուլիսի 16-ին, հայտնի է դարձել, որ «Ազերկոսմոս» անունը կրող արբանյակների կառավարման կենտրոնը, որը տեղակայված է Նախիջևանում, սկսել է գործել։
Ադրբեջանի հանրապետության Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը հայտարարել է, որ այդ երկրում արդեն իսկ շահագործվում է Արբանյակների վերգետնյա կառավարման կենտրոնը, որի գործունեության զարգացումը կարևոր է «ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի համար»։

Ըստ նույն աղբյուրի՝ բացի Ադրբեջանի օդային տարածքից, կենտրոնն ունակ է լինելու նաև սպասարկել այլ տարածության արբանյակները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *