Ադրբեջանի բանակում ականազերծողների հատուկ գումարտակ է ստեղծվել

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի բանակում մի քանի ինժեներա-ամրաշինական գումարտակներ են ստեղծվել, որոնցից մեկն էլ հատուկ ականազերծման գումարտակն է: Դրա ստեղծման համար ադրբեջանցիները վերապատրաստումների են մեկնել Թուրքիա:

Այա մասին ադրբեջանական Report.az լրատվակայքի փոխանցմամբ հայտնել է ինժեներական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անար Քարիմովը: Նշվում է, որ նաև Թուրքիայից են մասնագետներ մեկնել Ադրբեջան` վերապատրաստումների համար:

Ըստ աղբյուրի` գումարտակի զինծառայողներն արդեն ականազերծման աշխատանքներ են տանում Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Ակնայի (Աղդամ) շրջաններում:

Նշենք, որ մինչ այս Ադրբեջանում ականզերծում իրականացնում էր հումանիտար գործունեությամբ զբաղվող ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA), որը, սակայն, պատերազմից հետո լուծարվեց, և դրա հիմքի վրա ստեղծվեց Ադրբեջանի ականազերծման գործակալությունը: Մինչ այս նշվում էր, որ հենց այս գործակալությունն է զբաղվելու Արցախից գրավված տարածքների ականազերծմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *