ՊԲ-ում ամփոփին առաջին կիսամյակի արդյունքները

Հուլիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՊԲ ռազմական խորհրդի նիստի ժամանակ ամփոփվին 2013 թվականի բանակային տարվա առաջին կիսամյակի արդյունքները:

Ըստ ուղղությունների՝  հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների շուրջ զեկույցներով և ելույթներով հանդես են եկել ՊԲ հրամանատարի տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատուներ:

RX_13.07.13

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստի արդյունքները՝ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը փաստել է, որ նշված ժամանակահատվածում ՊԲ-ն ընդհանուր առմամբ կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները և զսպելով հակառակորդին ապահովել է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքների մասին, որի համաձայն հաշվետու ժամանակահատվածում առավել աչքի ընկած զորամասերը և ստորաբաժանումները ստացել են համապատասխան գնահատականներ, իսկ առավել բարեխիղճ զինծառայողները խրախուսվել են անվանական սպայական դաշույններով և արժեքավոր նվերներով, տեղեկացնում է ՊԲ Մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *