Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռազմական հետախուզության տվյալներ

Հայտնի են դարձել 2020 թ․ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարությունների ստորագրած «Ռազմական շրջանակային համաձայնագրի*» մանրամասները։

Ըստ թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի տվյալների՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հաստատմանը ներկայացված համաձայնագրով նախատեսվում է Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի միջև ռազմակրթական, ռազմարդյունաբերական ռազմաբժշկական և կիբերանվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումից բացի նաև ռազմական հետախուզության տվյալների փոխանակում։

Մասնավորապես, ռազմական հետախուզության վերաբերյալ հոդվածով նախատեսվում է «համատեղ որոշմամբ փոխանակել կողմերի համատեղ շահերին ենթադրաբար վնասող երկրների՝ առաջնահերթ՝ ռազմական ոլորտի, այնուհետ՝ ԶՈւ հետաքրքրության ոլորտների, այդ երկրների՝ Թուրքիայում և Ուկրաինայում ծավալած գործունեության վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն»:

*Պայմանագիր, որում ընդհանուր գծերով նշվում են համաձայնագրի դրույթները՝ նախնական պայմանները, որոնք հետագայում՝ հիմնական պայմանագրի մշակման ժամանակ, ենթակա են ճշգրտման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *