Ռուսաստանը Ղրղզստանին Ս-300–ներ և անօդաչուներ կմատակարարի

Ռուսաստանը Ղրղզստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ և անօդաչու թռչող սարքեր կմատակարարի։ Այս մասին պայմանավորվածությունը կողմերը ձեռք են բերել Ղրղզստանի նախագահի՝ ՌԴ այցի ժամանակ։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության մամուլի խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան հայտնել է, որ այն ուղղված է ՀԱՊԿ–ի պաշտպանական ներուժի (այդ թվում՝ ՀՕՊ) ամրապնդմանը։

2017 թվականի հունիսին երկրները կնքել էին ռուս-ղրղզական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր, որը թույլ է տալիս Ռուսաստանից սպառազինություն գնելու համար անմիջականորեն բանակցել արտադրող գործարանների հետ և սպառազինությունը գնել Ռուսաստանի ներքին գներով, առանց միջնորդների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *