Հայաստան է վերադարձել ևս 5 գերի

Փետրվարի 9-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի։ Նրանցից չորսը Գյումրիից են, մեկը՝ Մասիսից։

Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանից վերադարձած գերիներն են՝
Ալոյան Թաթուլ Սամվելի,
Գալստյան Արայիկ Հրաչյայի,
Իսրայելյան Հովհաննես Գևորգի,
Մովսիսյան Վահրամ Արայիկի,
Մանուկյան Կարեն Արայիկի։

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը, ով ուղեկցում էր գերիներին, լրագրողներին հայտնել է, որ նմանապես Բաքվին է վերադարձվել 1 ադրբեջանցի գերի։

Նշենք, որ նախորդ անգամ՝ հունվարի 28-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել ևս 5 գերի։

Գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *