Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել․ Ադրբեջանի ՊՆ

Փետրվարի 4-ին Աղդամի շրջանում պայթյունի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող մահացել է, ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ մահացածը Զեյնալով Ղուբադ Իսլամ օղլուն է (Zeynalov Qubad İslam oğlu), իսկ վիրավորները՝ Բաբաև Նեմաթ Նովրուզ օղլուն (Babayev Nemət Novruz oğlu) և Մալիքմամմադով Բալագարդաշ Մյուբարիզ օղլուն (Məlikməmmədov Balaqardaş Mübariz oğlu)։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի սակրավոր էր ծանր վիրավորվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *