Հունվարի 12-ին Կիպրոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին առաջին համաձայնագիրը։ Ենթադրվում է, որ այս համաձայնագիրը կունենա ակնհայտ հակաթուրքական միտում։
Այս մասին հայտնում է Associated Press պարբերականը։
Կիպրոսի պաշտպանության նախարարը մանրամասնել է, որ համաձայնագրով նախատեսված է համատեղ զորավարժությունների անցկացում, փորձի փոխանակում և օպերատիվ համագործակցություն երկու երկրների զինված ուժերի միջև։
Նշենք, որ ԱՄԷ-ն 2020 թ․ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի հետ միասին առաջին անգամ մասնակցել էր Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափով անցկացվող Medusa-10 զորավարժություններին։
Ավելի վաղ՝ 2020 թ․ մայիսի 11-ին, ԱՄԷ-ն և Կիպրոսը միացել էին Եգիպտոսի ստեղծած հակաթուրքական դաշինքին՝ Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում թուրքական ապօրինի գործողություններին հակազդելու նպատակով։