Թուրքիայի և Բելառուսի միջև պաշտպանական ոլորտի համաձայնագրեր են ստորագրվել

Դեկտեմբերի 18-ին հանդիպել են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրի և Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի գլխավորած պատվիրակությունները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել են համաձայնագրեր։

Այս մասին նշված է ՊԱԳՎ պաշտոնական թվիթերյան էջում։ Համաձայնագրերն, ըստ աղբյուրի, տարբեր ոլորտների են վերաբերվում։ Այլ մանրամասներ առայժմ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *