Վրաստանում ավարտվել է բազմազգ Noble Partner-2020 զորավարժությունը:

Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ամենամյա Noble Partner զորավարժությանը, որի մասնակցության համար ԱՄՆ-ից ժամանել էր զորախումբ, ներգրավվել էին նաև Լեհաստանի ԶՈւ զինծառայողներ:

Վարժանքների համար ԱՄՆ-ից ժամանել էր 3 միավոր Stryker զրահափոխադրիչներից, Humvee զրահամեքենաներից և այլ միջոցներից կազմված զորախումբ, ինչպես նաև ներգրավվել էին AH-64 հարվածային ուղղաթիռներ:

Վրաստանի ԶՈւ «Վազիանի» զորավարժարանում խաղարկվել էին ցուցադրական հակաահաբեկչական վարժանքներ, որոնց ներգրավվել էին նաև Լեհաստանի ԶՈւ զինծառայողներ:

Նշենք, որ սկզբում այս զորավարժությանը նախատեսվում էր նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությունը: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել էր այս տարվա փետրվարին` Հայաստանում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:

Noble Partner զորավարժությունը Վրաստանում անցկացվում է 2015-ից, ուղղված են «ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելուն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *