Առաջարկ․ փողի դիմաց քրեական հետապնդումից ազատել 27 տարին լրացած զինծառայություն չանցածներին

Սեպտեմբերի 10-ին շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որն առաջարկում է 27 տարին լրացած պարտադիր զինծառայությունից խուսափածներին փողով ազատվել քրեական հետախուզումից։

Մասնավարապես՝ առաջարկվում է, որ քաղաքացիները պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձը վճարեն և ազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, կարող են նույն գումարը հետ ստանալ, եթե վճարելուց հետո 3 տարում 2 տարով պայմանագրային զինծառող դառնան։ Այդ դեպքում նրանց կթույլատրվի նաև հանրային ծառայության անցնել։

Այս մասին սեպտեմբերի 11-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *