Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում Չինաստանի արտգործնախարար Ուան Յին Հնդկաստանի իր գործընկեր Սուբրահմանիամ Ջահիշանքարի հետ 5 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է ապառազմականացնել լարվածությունը կողմերի միջև վիճելի համարվող տարածքում։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Կողմերը հայտարարել են, որ ստեղծված իրավիճակը որևէ մեկի հետաքրքրության շրջանակում չէ, և պետք է անհապաղ իրականացնել զորքերի հետ քաշում վիճելի տարածքից։

Հիշեցնենք, որ տարածքում իրավիճակը լարվել էր 2020թ․ մայիսից։ Երկու երկրների միջև վիճելի տարածք է համարվում Աքսայչին շրջանը, որը վերահսկում է Չինաստանը, սակայն Հնդկաստանը վիճարկում է այն և ներառում Չինաստանին սահմանակից հնդկական Լադաք շրջանի կազմում։
Հուլիսին կողմերի միջև բախում էր եղել, հնդկական կողմը հայտնել էր սկզբից 3 զոհի մասին, ապա նաև ևս 17 կորուստի մասին, որոնք վիրավորվել էին, ապա՝ մահացել: Հատկանշական է, որ կողմերի պնդմամբ՝ միջադեպում հրազեն չէր օգտագործվել, զինծառայողները միմյանց ծեծել էին՝ օգտագործելով «ձեռքի տակ եղած միջոցներ»: