Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում

ՀՀ նախագահի 2020 թ. օգոստոսի 18-ի հրամանագրով, վարչապետի միջնորդությամբ, կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջից։

Հրամանագրում նշված է, որ կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար ՀՀ պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել նախագահին՝ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թ. հուլիսին տեղի ունեցած մարտերի ակտիվ մասնակիցներին պարգևատրելու, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *