Ուրֆայի զորամասերից մեկում պայթյուն է եղել

Ներկայիս Թուրքիայի Ուրֆա նահանգի զորամասերից մեկում հուլիսի 5-ի վաղ առավոտյան պայթյուն է եղել։ Պայթյունը գրանցվել է Արատ լեռան մոտակայքում տեղակայված հրթիռահրետանային  և հակաօդային պաշտպանության զորամասի տարածքում։

Թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկություններով՝ պայթյունը նախօրոք է նախատեսված եղել։ Զինվորականները մոտակա գյուղերի բնակիչներին մզկիթների բարձրախոսների միջոցով տեղեկացրել են սպասվելիք պայթյունի մասին։

զորամաս

Հայտարարություն անողները խորհուրդ են տվել բացել պատուհանները, քանի որ պայթյունը կարող է վնասել ապակիները, ինչպես նաև զորամասի տարածքին չմոտենալ։ Պայթյունից առաջ ժամանակավորապես փակվել է նաև Ուրֆա-Այնթափ ավտոմայրուղին։

Պայթյունի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Թուրքիայի պատկան մարմինները դեռ չեն պարզաբանել, թե ինչ է պայթեցվել և ինչ նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *