Իրավիճակը Տավուշում շարունակվում է մնալ լարված․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանը վերսկսել է 82 մմ ականանետային ու տանկային կրակը Տավուշի ուղղությամբ։ Կրակը նույն դիրքի ուղղությամբ է, որտեղ այսօր ադրբեջանական կողմը փորձել էր խախտել ՀՀ պետական սահմանը, իսկ հայկական կողմի կրակից հետո պաշտոնապես հայտնել էր 3 սպանվածի և 4 վիրավորի մասին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նշենք, որ սոցկայքերի ադրբեջնական տիրույթում գրառումներ կան այն մասին, որ սահմանից ականանետային կրակի ձայներ են լսվում։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել ՈՒԱԶ մեքենայով։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք։

Ժամը 13։45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր իրենց 2 զինծառայողների մահվան և 5-ի վիրավորման մասին, սակայն ավելի ուշ վիրավորներից մեկը ևս մահացել էր հիվանդանոցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *