Հայաստանում բացվել է «Կալաշնիկովի» արտադրամասը

Հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել են «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամաս:

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:

Հայտարարվում է, որ նախատեսվում է տարեկան արտադրել 50 հազար միավոր ինքնաձիգ, արտադրանքի մի մասը համալրելու է ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուս մասը՝ արտահանվելու: Հրազենից բացի, գործարանում արտադրվելու են նաև օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ:

Ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: 

«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանը ապագայում պլաններ ունի նաև արտադրել 7,62×39 մմ, 7,62×54 մմ, 12,7 մմ, 9×18 մմ և 9×19 մմ տրամաչափերի փամփուշտներ: Ռուսաստանյան «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կնքել են մոտ 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր 7,62×39 մմ, 7,62×54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից և արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։ Նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի և զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *