Մայիսի 19-ին, «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախում նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը։
Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Ըստ հաղորդագրության՝ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ:
Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կդրվեն սերիական արտադրության։
Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ: