Վրաստանի Գորի հոսպիտալի սանիտարը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի Գորի քաղաքում տեղակայված ՊՆ զինվորական հոսպիտալի սանիտարի մոտ ևս հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19)։

Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։ Նշվում է, որ վարակակրի շփման շրջանակը նեղ է։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Գորիի հոսպիտալը վերածվել էր կարանտինային գոտու: Հոսպիտալում բուժում անցնող զինվորականները տեղափոխվել էին երկրի տարբեր կլինիկաներ, իսկ հոսպիտալում տեղավորելու էին կորոնավիրուս կրելու մեջ կասկածվող քաղաքացիներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *