Ռազմարդյունաբերական իսրայելական IAI-ին ներգրավվել է պետության համար թոքերի օդափոխության սարքերի արտադրմանը

Իսրայելական ռազմարդյունաբերական Israel Aerospace Industries (IAI) խոշոր ընկերությունը և բժշկական սարքերի արտադրությամբ մասնագիտացված Invoytec ընկերությունը միասին արտադրում են Ventway Sparrow տեսակի թոքերի օդափոխության սարքեր։ Այս պահին արտադրվել և պետությանն է փոխանցվել 30 սարք։

Այս մասին հայտնում է տեղի The Jerusalem Post պարբերականը։

Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բեննեթի խոսքով՝ Իսրայելը չի կարող այլ երկրներից գնումներից կախում ունենալ։

Իսրայելի բանակի հատուկ նշանակության «Սայրեթ Մաթկալ» ստորաբաժանումը, որը կատարում է հակաահաբեկչական և այլ հատուկ գործողություններ, ևս միացել է առողջապահական միջոցառումներին: Զինծառայողները ամբողջ երկրի բուժհաստատություններում ցուցակագրում են ռեսպիրատորները:

Ապրիլի 1-ի դրությամբ Իսրայելում վարակվածների թիվը անցել է 5 հազարից, գրանցվել է 20-ից ավելի մահվան դեպք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *