Թբիլիսիում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 19-ին ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ Թբիլիսում քննարկում է ունեցել վրացական կողմի հետ:

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Մասնավորապես՝ նշվում է, որ Արտակ Դավթյանը և Վրաստանի պաշտպանության ուժերի պետ Վլադիմիր Չաչիբայան քննարկել են ռազմական կրթության և ռազմաբժշկական ուղղություններով համագործակցության հարցեր: Հայկական կողմին ներկայացվել են նաև Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

Վլադիմիր Չաչիբայան և Արտակ Դավթյանը

Նշվում է, որ այցը երկօրյա է, վաղը՝ փետրվարի 20-ին Արտակ Դավթյանը այցելելու է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոն (JTEC)։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *