Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայի, Դաղստանի, Հարավային և Հյուսիսային Օսիայի տարածքներում տեղակայված ստորաբաժանումների շուրջ 2500 հետախույզ մասնակցում է այսօր՝ փետրվարի 10-ին սկսված վարժանքներին։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքներն ընթանում են միանգամից 6 զորավարժարանում, ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։
Միևնույն ժամանակ ՀՌՇ ենթակայության՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ 300 հետախույզ «Փամբակ» զորավարժարանում անցել է վարժանքների։ Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ վարժանքների նպատակը լեռնային պատրաստության ուսուցումն է։

Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանի հարավային, կովկասյան տարածքներում, Ղրիմում։ Ռազմական շրջանի ենթակայության տակ են նաև Հայաստանում, Հարավային Օսիայում, Աբխազիայում տեղակայված ռազմաբազաները, Կասպյան նավատորմիղն ու Սևծովյան նավատորմը։