Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Ս-30ՍՄ կործանիչների մյուս խմբաքանակը երբ կլինի Հայաստանում, ասել է «շուտով»։
Տոնոյանի հայտարարությունը փոխանցում է News.am լրատվակայքը։ Նախարարը նաև ասել է, որ ՀՀ սպառազինությունը և այն կարողությունները, որ անհրաժեշտ են Զինված ուժերին իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են։
«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են։ Այսինքն մեր կարողությունները բավականին մեծացել են»,- ասել է Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան հասան 2019թ․ դեկտեմբերին։ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում դեկտեմբերի 27-ին վարչապետի ներկայությամբ իրականացվել էր կործանիչների թռիչքները։