Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարից մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։