Մի խումբ զինծառայողներ զորամասից 85 տոննա ավիավառելիք են վաճառել.ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ–ն տվյալներ է ստացել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019–ի հուլիսից դեկտեմբերը հափշտակել և վաճառել են զորամասի ուսումնական թռիչքների իրականացման համար իրենց վստահված 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով մոտ 85 տոննա ավիավառելիքը։

Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, ԱԱԾ աշխատակիցները խափանել են գործարծքը։ Իսկ բռնված անձինք խոստովանել են հանցագործության կատարումը:

Հարուցվել է քրեական գործ։ Գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՀՀ պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *