Այսօր՝ հունիսի 29-ին, հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին նախատեսվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնել ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը։
ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է համագործակցության դաշինքի անդամ պետություններում իրավիճակն ու խնդիրները սահմանային գոտիներում, հետագա համագործակցության ընդլայնումը երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև, ինչպես նաև ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի մանրամասները։