Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 23-29

Այսուհետ Ռազմինֆոյում կարող եք գտնել նաև Թուրքիայում ռազմական շաբաթի ամփոփումը։

Քանի՞ թուրք զինվոր է սպանվել է PKK-ի դեմ պայքարում։ Էրդողանն ընդդեմ բանակի։PKK-ն շարունակում է լքել Թուրքիայի տարածք։ Լազերային զենք ստեղծելու փորձեր։ Որքա՞ն է պետք վճարել թուրքական բանակում չծառայելու համար։ Թուրքերը դիտորդական թռիչք են իրականացնում Ռուսաստանում։

2013_11

1. Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարի խոսքերով իրենք սկսել են սեփական լազերային զենք ստեղծելու աշխատանքները։ Թուրքերը փորձելու են լազերային զենքը ստեղծել ամերիկյան LaWS-ի նմանությամբ։ 

2. Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, թե PKK-ի անդամները Թուրքիայի որ շրջաններից են դուրս եկել։ Նրանք լքել են Շըրնաքը, Հաքքարին, Վանը, Մարդինը, Դիարբեքիրը, Սղերթը, Էլազիզը, Բյուրակնը և Ամանոսլարը, իսկ այժմ լքում են Դերսիմը, սևծովյան շրջանները։ Հրադադարի հաստատման և կազմակերպության անդամների դուրսբերման գործընթացի առաջին 45 օրրերի արդյունքներն այսպիսին են։ Հայտնի է նաև, որ PKK-ն նախատեսում է ամբողջովին լքել Թուրքիայի տարածքը մինչ սեպտեմբերի 1-ը։

3. Հունիսի 24-ից 28-ը Ռուսաստանում դիտորդական թռիչքներ էին իրականացնում Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ CN-235 ինքնաթիռով թռիչքներն իրականացվում էր Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում։

4. Մինչ PKK-ն լքում է Թուրքիայի տարածքը, այդ երկրի խորհրդարանում պարզում էին, թե քանի զոհ է ունեցել զինված ուժերը քրդական կազմակերպության դեմ պայքարում։ Թուրքիայի պաշտպանության նախարար խոսքերով՝ 1984-ից 2012-ի օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում թուրքական բանակը PKK-ի դեմ պայքարում կորցրել է 6205 զինծառայող։

5. Հունիսի երկրորդ կեսին Սևաստոպոլում ռազմական նվագախմբերի փառատոնն էր, որին մասնակցում էր նաև Թուրքիայի զինված ուժերի «Մեհթերան» զինվորական նվագախումբը, որը հնագույններից է աշխարհում։

Ճանկ-2013 զորավարժություն

Ճանկ-2013 զորավարժություն

6. Թուրքիայի զինված ուժերը հունիսի 21-ից հուլիսի 3-ն անցկացնում է «Լույս-2013» խոշոր զորավարժությունը։ Հունիսի 28-ին զորավարժության շրջանակներում անցկացվել է «Ճանկ-2013»կրակային վարժանքը՝ մարտական զինամթերքով։ Զորավարժությանը հետևել է Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը։

7. Հունիսի 27-ին Քոջաելի շրջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազայի խոտածածկ տարածքում հրդեհի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 զինծառայողներ։

8. Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է իջեցնել արտասահմանում աշխատանքի մեկնած զինապարտների կողմից բանակ չզորակոչվելու դիմաց տրվող վճարումը՝ ներկայիս 10 հազար եվրոյից դարձնելով 6 հազար եվրո։

9. Շաբաթվա ավարտին հայտնի դարձավ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախաձեռնության մասին, որով խորհրդարանին է ներկայացվել Զինվորական օրենսգրքի փոփոխության առաջարկը։ Նախատեսվում է փոխել Զինվորական օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը թույլ է տալիս երկրի զինված ուժերին խառնվել ներքին քաղաքական հարցերին։ Այսկերպ Էրդողանի կառավարությունը փորձում է կանխել բանակի կողմից պետական հեղաշրջման հնարավոր փորձերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *