Արցախում նշել են Մարտակերտի ազատագրման օրը

Արցախում մեծ հանդիսավորությամբ նշվել է Մարտակերտի ազատագրման 20-րդ տարեդարձը։

Միջոցառմանը մասնակցել է Բակո Սահակյանը, բարձրաստիճան զինվորականներ, պետական այրեր, այստեղ մարտնչած ազատամարտիկներ, փոխանցում է Արցախի ՊՆ  մամուլի ծառայությունը։

Martakert

Զոհված ազատամարտիկների հուշարձանին ծաղիկներ տեղադրելուց ու «Փառքի սրահ» այցելելուց հետո Մարտակերտ քաղաքի մշակույթի տանը հանդիսավոր միջոցառում է եղել:

Միջոցառման ընթացքում ազատագրական ռազմական գործողություններում աչքի ընկած մի շարք ազատամարտիկներ Բակո Սահակյանի հրամանով ստացել են «Մարտական ծառայության» մեդալներ:

Այնուհետև հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձն ու հրամանը, որի համաձայն գերատեսչական մեդալներ են հանձնվել մի շարք ազատամարտիկների:

Վերջիններս պարգևատրվել են նաև Արցախի պաշտպանության նախարարի, Երկրապահ կամավորականների միության և Արցախի ազատամարտիկների միության նախագահների հրամաններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *