ՌԴ բոլոր բրիգադները մինչև 2018-ը կունենան «Իսկանդերներ»

Ռուսաստանի ՊՆ-ն մտադիր է մինչև 2018-ը ՌԴ ցամաքային զորքերի բոլոր հրթիռային բրիգադները զինել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերով։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Աստրախանի շրջանի հրթիռահրետանային զորքերի 60-րդ ուսումնական կենտրոնում «Իսկանդեր-Մ» բրիգադային համալիրների փոխանցման կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ առաջին անգամ են ՌԴ ԶՈւ բրիգադին տրամադրում օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգն ամբողջությամբ, այլ ոչ թե մաս-մաս։

«Իսկանդեր-Մ»

«Իսկանդեր-Մ»

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հայտնել էր, որ «Իսկանդեր» համալիրների տրամադրումը ստորաբաժանումներին իրականացվում է երկարատև պայմանագրի շրջանակներում, ինչը նախատեսում է այդ համակարգերի հանձնումն ավարտել մինչև 2017-ը։

ՌԴ սպառազինության պետական ծրագիրը, որի ֆինանսավորման ծավալը կազմում է մոտ 20 տրիլիոն ռուբլի, ենթադրում է ԶՈւ-ին տրամադրել 10 «Իսկանդեր»։

Ընդ որում, 2013-ի ամռանը Ռուսաստանում մտադիր են զորքերին սպառազինել «Իսկանդեր-Մ»-երի արդիականացրած տարբերակներով։

Հիշեցնենք, որ «Իսկանդեր» համակարգերով ՌԴ ԶՈւ սկսել է զինվել 2006-ին. ստորաբաժանումներում դրանք աստիճանաբար փոխարինում են Տոչկա և Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրները։ Իսկանդերն ունակ է խոցել 50-300 կմ-ի վրա տեղակայված թիրախը։ Համակարգերը լրացվելու են տարբեր տեսակի մարտագլխիկներով, այդ թվում՝ միջուկային գլխիկ ունեցող բալիստիկ ու թևավոև հրթիռներով։

2 responses to “ՌԴ բոլոր բրիգադները մինչև 2018-ը կունենան «Իսկանդերներ»

  1. Pingback: ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգը ստացել է Իսկանդեր-Մ համալիրի հերթական համալրումը | Ռազմ.info

  2. Pingback: Արտահանե՞լ, թե՞ ոչ. ուշադրության կենտրոնում կրկին Իսկանդեր համալիրն է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *